Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Կոհակ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գյունե Ճարտար գյուղ
Հուշարձանի N:   0079
Հուշարձանի հասցե ՝  Մարտունու շրջան, գյուղ Գյունե Ճարտար
Ժամանակը՝   10-13-րդ դարեր
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 10մ, լայնությունը 6մ

Գտնվում է գյուղից 4.5 կմ հյուսիս-արևելք, շրջապատի վրա գերիշխող բարձր բլրի գագաթին: Իրենից ներկայացնում է խոնարհված եկեղեցի, որի փլատակների մեջ պահպանվել են երեք խաչքար և մեկ խաչքարի պատվանդան: Եկեղեցու ավերվածության աստիճանը այնպիսին է, որ դժվարությամբ է ուրվագծվում նրա հատակագծային հորինվածքը՝ միանավ բազիլիկ սրահ կիսաշրջան խորանով: Ուրվագծվում են պատերի առանձին հետքեր:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը