Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մյուրիշեն գյուղ
Հուշարձանի N:   0093
Հուշարձանի հասցե ՝  Մարտունու շրջան, գյուղ Մյուրիշեն
Ժամանակը՝   19-րդ դար, 1869թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 12.1մ, լայնությունը 6.34մ, բարձրությունը 5.5մ

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում՝ հենապատով ամրացված արհեստական հարթակին: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է՝ երկկենտրոն կամարներով: Խորանի երկու կողմերին ունի ավանդատներ: Մուտքը հարավային կողմից է, ուր բացվում են նաև երկու ոչ մեծ պատուհաններ: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարով, բացի անկյունաքարերից և շքամուտքից, որոնք սրբատաշ են: Խորհրդային տարիներին վերածվել էր խորդանոցի:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը