Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Կատարովանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Հուշարձանի N:   0024
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Խանձաձոր
Ժամանակը՝   17-րդ դար
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի տարածք`   32 (հա)
Հուշարձանի չափագրություն `  բարձրությունը ծովի մակերևույթից 2477մ, երկարությունը 11.75մ, լայնությունը 6.70մ, բարձրությունը 5մ

Գտնվում է Դիզափայտ լեռան վրա: Լեռնագագաթը, որտեղ տեղակայված է հուշարձանը, ԼՂՀ տարածքի գլխավոր ու պատմական սրբավայրերից է: Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ՝ երկթեք ծածկով: Միանավ բազիլիկ է՝ կառուցված կիսամշակ տեղական կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմուտքից, պատուհանները՝ արևելյան և հարավային կողմերից: Ըստ բարավորի վրայի արձանագրության Սբ տաճարը վերաբերում է Հակոբին և վերաշինվել է ըստ էության 19-րդ դարում: Բուն հուշարձանը, դատելով տեղում պահպանված խաչքարերի մնացորդներից, վերաբերվում է 17-րդ դ.:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը