Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Սբ. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Հուշարձանի N:   0029
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Խանձաձոր
Ժամանակը՝   19-րդ դար
Նշանակություն՝  Տեղական

Հուշարձանը տեղակայված է Խանձաձոր գյուղի հարավ-արևելյան բարձրադիր թաղամասում: Կառուցված է տեղական կրաքարերով: Թաղակապ, միանավ բազիլիկա է, ծածկը՝ թիթեղապատ: Ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը՝ 14 x 6 x 7մ): Միակ մուտքը բացվում է հարավային պատից: Տարբեր կողմերից բացվում են թվով 7 պատուհաններ: Մուտքի աջ ու ձախ կողմերում պատի մեջ ագուցված են մեկական 17-րդ դ. բնորոշ խաչքարեր, որոնցից աջակողմյանը պարունակում է արձանագրություն: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, նախկինում այստեղ եղած եկեղեցու տեղում, նկատի ունենալով վերոհիշյալ խաչքարերի առկայությունը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը