Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Հուշարձանի N:   0028
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Այգեստան
Ժամանակը՝   19-րդ դար, 1850թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 20.1մ, լայնությունը 11.4մ, բարձրությունը 5մ

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Ըստ դռան ճակատակալ քարի վրայի արձանագրության, կառուցված է 1850թ.-ին: Եռանավ բազիլիկա է՝ կառուցված սրբատաշ քարերով: Ծածկը թիթեղապատ է, ունի փոքրիկ ռոտոնդա: Մուտքը հարավ-արևմտյան կողմից է: Հուշարձանի տարբեր կողմերից բացվում են 4 պատուհաններ: Գործող է, ներքուստ՝ հարդարված:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը