Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գերեզմանոց
Գերեզմանոց " Տեմին սեռ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Հուշարձանի N:   0034
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Խծաբերդ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի տարածք`   0.3 (հա)
Հուշարձանի չափագրություն `  բարձրությունը ծովի մակերևույթից 1612մ, երկարությունը 100մ, լայնությունը 30մ

Հուշարձանը տեղակայված է Խծաբերդից արևմուտք, Քարինգ տանող ճանապարհի աջակողմյան եզրամասում: Գերեզմանոցում գերակշռում են կոպտատաշ կամ անտաշ կրաքարե սալատապանները: Դրանք անարձանագիր են և խիստ հողմնահարված: Շատ տապանաքարեր մասամբ կոտրատված են: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, հուշարձանը պետք է ժամանակագրել 9-11-րդ դարերով:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը