Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ամրոց
Ամրոց " Բերդաքար " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Հուշարձանի N:   0003
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գ. Մյուլքուդարա
Ժամանակը՝   7-13-րդ դարեր
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի տարածք`   6 (հա)
Հուշարձանի չափագրություն `  բարձրությունը ծովի մակերևույթից 1476մ, տարածքի մակերեսը 6հա, երկարությունը 400մ, բարձրությունը 3-4մ

Ամրոցը կառուցվել է կրաքարով, մոտավորապես 7-րդ դարում: Ամրոցապատերն ունեն 2.1-ից 3.3 մ հաստություն և մինչև 3-4 մ բարձրություն: Հյուսիսային կողմից ձգվում է մոտ 400 մ, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում տեսանելի են համեմատաբար ավելի շատ ավերակներ: Ամրոցի հյուսիսային պարսպապատի վրա եղել են 6-7 աշտարակներ, որոնք ներկայումս ավերված են: Հուշարձանը տեղացիների մոտ հայտնի է <<Ղլեն քար>> անվամբ: 1904թ. քարտեզում կրում է << Սանգյար >> անունը, հետագայում անվանափոխվել և դարձել է << Կարմրաքար >>:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը