Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի
Եկեղեցի " Սբ. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Հուշարձանի N:   0043
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Ծամձոր
Ժամանակը՝   17-րդ դար 1696թ.
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի տարածք`   0.4 (հա)
Հուշարձանի չափագրություն `  բարձրությունը ծովի մակերևույթից 1166մ, երկարությունը 14.6մ, լայնությունը 10մ, բարձրությունը 7.5մ

Հուշարձանը տեղակայված է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական կրաքարերով: Մուտքի հատվածը և ներքուստ՝ երկու կենտրոնական զույգ մույթերը սրբատաշ քարից են: Եռանավ բազիլիկա է: Ծածկը թիթեղաշեն է, տանիքը՝ թաղակապ: Եկեղեցու տարբեր կողմերից բացվում են հինգ փոքրիկ պատուհաններ: Միակ մուտքը հարավային կողմից է: Պատերի մեջ ագուցված են 17-րդ դարին բնորոշ խաչքարեր, որը ցույց է տալիս, որ եկեղեցին վերանորոգված է և, դատելով մուտքի բարավորի քանդակազարդ շրջանակ-քարից, այն իրականացվել է 19-րդ դարի վերջերին:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը