Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Հուշարձանի N:   0052
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի չափագրություն `  բարձրությունը 3-5մ, տրամագիծը 17մ

Հուշարձանն ունի անհամեմատ մեծ չափեր՝ մոտ 150մ երկարություն: Դամբանաբլրի միայն մի մասն է հարակից վարելահողին: Հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերից այն տարածվում է մինչև գետամերձ ձորաեզր, որը ցույց է տալիս, որ իրականում հնագիտական այս հուշարձանը միայն մեկ դամբանաբլուրով չի սահմանափակվում, երբեմնի ընդարձակ դամբարանադաշտից մնացել է մի փոքր մասը: Արևելյան և հյուսիսային կողմերում փորվածքներ են, որոնք կատարվել են Արցախյան պատերազմի ժամանակ:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը