Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ջրաղաց
Ջրաղաց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Հուշարձանի N:   0199
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Մխիթարաշեն
Ժամանակը՝   19-րդ դար
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 12.3մ, լայնությունը 4.8մ, բարձրությունը 2.4մ

Ջրաղացը տեղադրված է Զառ գետի ձախ ափին, Հունոտի կամրջի մոտ: Կառուցված է անմշակ ու կոպտատաշ քարերով: Մուտքը հարավային կողմից է: Տեղանքի համեմատ ունի բավականին մեծ չափեր (12.3x4, 8x2.4մ): Թաղակապ շինություն է, ծածկը՝ հարթ, հողաշեն և կրաշաղախով: Արևելյան կողմից բացվում է երդիկը, ներքուստ պահպանվել են երկու պատրհաններ և օջախը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը