Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ջրաղաց
Ջրաղաց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Հուշարձանի N:   0202
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Մխիթարաշեն
Ժամանակը՝   18-19-րդ դարեր
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 9.6մ, լայնությունը 5մ, բարձրությունը 3մ

Հուշարձանը գտնվում է Զառ գետի աջ ափին: Կառուցված է կոպտատաշ և անմշակ տեղական սպիտակավուն կրաքարերով: Տանիքը թաղակապ է, ծածկը՝ հողաշեն: Ներքուստ մասնակիորեն սվաղված է: Մուտքը արևելյան կողմից է, որը ներկայումս ավերակված է: Քանդված են նաև արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները: Ջրաղացն ունի երկու լուսամուտ, որոնք բացվում են հյուսիսից: Շենքի արևմտյան մասում կա կամարաձև անցում:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը