Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ջրաղաց
Ջրաղաց ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Հուշարձանի N:   0205
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Մխիթարաշեն
Ժամանակը՝   19-րդ դար
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 5.6մ, լայնությունը 3մ, բարձրությունը 3.2մ

Հուշարձանը տեղադրված է Զառ գետի աջ ափին, անմիջականորեն գետի եզրամասում, Հունոտի կամրջից հարավ: Հիմնականում ավերակված վիճակում է: Չեն պահպանվել ոչ միայն թաղակապ ծածկը, այլև պատերի մեծ մասը, ինչպես նաև՝ մուտքը, որը բացվում էր արևմտյան կողմից: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների հուշարձանը կառուցվել է 19-րդ դարի վերջին:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը