Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գյուղատեղի
Գյուղատեղի " Խաչին տակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սղնախ գյուղ
Հուշարձանի N:   0326
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Սղնախ
Ժամանակը՝   13-18-րդ դարեր
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 200մ, լայնությունը 100մ

Գյուղատեղին տեղակայված է անտառապատ, թեքադիր վայրում: Գյուղատեղիից ներկայումս պահպանվել են տնատեղերը՝ փոսորակների, առանձին դեպքերում՝ թափված քարերի, պատերի հիմքերի տեսքով: Զբաղեցնում է ավելի քան 2 հա տարածք: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, այստեղ պահպանվել են նաև մատուռի ավերակները:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը