Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Մզկիթ
Մզկիթ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնա բնակավայր
Հուշարձանի N:   0048
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, բնակավայր Ակնա
Ժամանակը՝   19-րդ դար
Նշանակություն՝  Տեղական

Գտնվում է քաղաքի կենտրոնում, հիմնական փողոցների խաչմերուկում: Արտաքինից երկհարկանի ուղղանկյուն շինություն է ճակատային մասում բարձրացող երկու բարձր մինարեթներով: Ճակատը կազմակերպված է երկհարկանի կամարակապ սյունասրահներով, որոնց կենտրոնում բացվում է բարձր, սրածայր կամարակապ շքամուտքը: Սրահը հատակագծում քառակուսի է, ծածկված ինը հավասարաչափ կիսաշրջան գմբեթներով, որոնք հենվում են 4 կենտրոնական սյուների և ութ որմնասյունների վրա: Կառույցը աղյուսաշեն է, ներսից սվաղված, դրսից երեսպատված մարմարով: Մզկիթը կառուցվել է 1868-1870թթ. և խորհրդային շրջանում բազմիցս վերանորոգվել է: Հուշարձանը կանգուն է լուրջ վնասվածք չունի:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը